հեռ.՝ +(37496) 70 88 22, +(37498) 61 88 11
0 0

  • Մազերի խնամք տան պայմաններում

    Մազերի խնամք տան պայմաններում

     

    Առողջ մազեր ունենալու համար պետք է ապահովել վիտամինների անհրաժեշտ քանակը, քանի որ ոչ ճիշտ խնամքի պատճառով դրանք կարող են մահանալ, թափվել կամ անշուք տեսք ունենալ: Այս ամենից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Օրինակ՝ B վիտամինը կանխում է թեփի առաջացումը և մազերի վաղ սպիտակելը, նպաստում է դրանց որակի բարձրացմանը, A վիտամինը նպաստում է էլաստիկությանը և կանխում մազերի կոտրվելն ու ճյուղավորումը: Կարևոր նշանակություն ունի նաև E վիտամինը:

    Մազերի խնամքը և դրանց սնուցումը կարելի է իրականացնել և՛ տան պայմաններում, և՛ մասնագետների օգնությամբ:

     

    Տան պայմաններում մազերի պաշտպանության և խնամքի համար կարելի է օգտագործել մազորակիչ (կոնդիցիոներ), որը հարթեցնում է մազերի վերին շերտը և պաշտպանում դրանք։

     

    Կարևորություն պետք է տալ նաև մազերի լվանալու հաճախականությանը, շամպունի ընտրությանը, ինչպես նաև ջրի ջերմաստիճանին: Մասնագետները խորհուրդ են տալիս մազերը տաք ջրով լվանալ, այլ ոչ եռման, քանի որ եռման ջրի օգտագործումը նպաստում է ճարպագեղձերի ընդլայնմանը:

     

    Տան պայմաններում յուղոտ մազերի խնամքի դեպքում ջուրը կարող է լինել մի փոքր ավելի տաք, քան չոր մազերի դեպքում: Լվանալու ընթացքում չպետք է ուժեղ տրորել գլխամաշկը, որպեսզի ավելորդ մաշկային ճարպ չառաջանա: Տնային պայմաններում մազերի արդյունավետ խնամքի միջոցներից է վիտամիններով հարուստ դիմակների օգտագործումը, հատկապես ներկած մազերի դեպքում:

     

    Ներկած մազերն ավելի ավելի փխրուն են և չոր, ուստի դրանք ավելի լուրջ խնամքի կարիք ունեն։ Կարևոր է գոնե շաբաթը 1-2 անգամ օգտագործել սնուցող դիմակներ, նույնիսկ լվանալ մազերը հազարաթերթիկի, լորենու կամ եղեսպակի թրմուկով: Դիմակները պետք է քսել մազերի ողջ երկայքնով և գլխամաշկի վրա, պահել 10 րոպե՝ գլուխը ծածկելով սրբիչով:

     

    Ամենօրյա խնամքի արդյունքում յուրաքանչյուրը կարող է ունենալ շքեղ մազեր: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է համբերություն, ջանք և գիտելիք:

    ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌՎՈՂՆԵՐԸ

    Volume GIGANTUS
    Volume GIGANTUS

    Սևաներկեր

    • Գինը: 2300
    • |
    Royal MAT
    Royal MAT

    Տոնային քսուկ

    • Գինը: 2000
    • |
    2skin Pocket Pressed
    2skin Pocket Pressed

    Դիմափոշի

    • Գինը: 2200
    • |

    ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

    • Fashion Colour
      -35%

      Fashion Colour

      AMD. 650
    • Glam Wear Glossy Colour
      -40%

      Glam Wear Glossy Colour

      AMD. 800
    • Glam Wear Nude
      -40%

      Glam Wear Nude

      AMD. 800
    • French CHIC ART
      -30%

      French CHIC ART

      AMD. 1400
    • French Manicure
      -35%

      French Manicure

      AMD. 650
    • Fluo Finish Top Coat
      -35%

      Fluo Finish Top Coat

      AMD. 650