հեռ.՝ +(37496) 70 88 22, +(37498) 61 88 11
0 0

  • Դեմքի մաշկի նման շրթունքները ևս արտացոլում են մարդու առողջական վիճակը: Գեղեցիկ, հարթ շրթունքները լավ առողջության գրավականն են, կապտավուն երանգը սրտանոթային հիվանդություն ունենալու նշան է, իսկ չորությունը՝ վիտամինների պակասի:

    Կանանց մեծամասնությունը հետևում է շրթունքների խնամքին: Պետք է կարևորել շրթունքների փափուկ լինելը, ինչի համար անհրաժեշտ է շատ ջուր խմել, իսկ օգտագործվող շրթներկը պետք է նպաստի շրթունքների՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանված լինելուն, ինչպես նաև լինի խոնավեցնող: Կարելի է գնել շրթունքների խնամքի համար նախատեսված խոնավեցնող քսուք, որը անհրաժեշտ է օգտագործել քնելուց առաջ, իսկ վիտամինների առկայությունը շատ կարևոր է: Առաջին հայացքից անկարևոր թվացող մանր ճաքերի և թեփուկների բուժումը ևս ներառված է շրթունքների խնամքի մեջ:


    Կարդալ ավելին